ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ադրբեջանի միակ հաղթական զենքը նիկոլի իշխանությունն է

Ադրբեջանի միակ հաղթական զենքը նիկոլի իշխանությունն է
15.08.2025 | 19:34

1. Նիկոլը դատվելու է ու իր ստորագրած բոլոր փաստաթղթերը դառնալու են առ ոչինչ:

2. Արցախցին վերադառնալու է իր տուն:

3. Հայաստանի սահմանները գծվելու են միջազգային իրավունքի ու փաստաթղթերի հիման վրա:

4. Այսօր Ադրբեջանի միակ հաղթական զենքը նիկոլի իշխանությունն է:

5. Ադրբեջանը պատերազմ չի հաղթել, իրեն օգնել են Թուրքիան, Իսրայելը, սիրիացի վարձկանները և ՀՀ քաղաքական ու ռազմական ղեկավարությունը։

Այս կետերի արձանագրումից նետված են ոչ միայն թուրքերը, այլ Հայաստանում նրանց աջակիցները։

Կարող եք տարածել, եթե համաձայն եք։

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 6076

Մեկնաբանություններ